top of page

ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մեր մասին

Գլոբալ Ռիսորս Ինջինիրինգ (Ջի-Ար-Ի) ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտում մասնագիտացված ընկերություն է։ Մեր նպատակն է արժևորել ձեր նախագիծը և ընկերությունը` գնահատելով ձեր կարիքները, աշխատելով նորարարական մտահղացումներով և կիրառելով ողջամիտ ճարտարագիտական փորձ` միաժամանակ պահպանելով տնտեսապես հիմնավոր մոտեցումը։ 

Մինչդեռ այլ ընկերությունները ունեն «մենք առաջատար փորձագետներ ենք» վերաբերմունքը իրենց հաճախորդների նկատմամբ, որը նվազեցնում կամ հաճախ անտեսում է հաճախորդի փորձը իր իսկ տարածքում, մենք կաշխատենք սերտորեն համագործակցել ձեզ և ձեր թիմի հետ ՝ ապահովելով այնպիսի լուծում, որը լիովին կբավարարի ձեր կարիքներն ու ակնկալիքները։ Մեր թիմը հանքարդյունաբերությունը համարում է որպես բարդ և բազմաշերտ բիզնես, որտեղ յուրաքանչյուր խնդրի լուծումը կարող է անկանխատեսելի ազդեցություն ունենալ նախագծի ցանկացած հատվածի վրա։ «Ջի-Ար-Ի» ընկերությունում նախագիծը համարվում է ամբողջական, անկախ նրանից, թե որ ուղղությամբ են տարվում մեր աշխատանքները։ Մեր հաճախորդների խոսքով մենք ապահովում ենք անհատականացված ծառայություններ, հետևողական և բարձր որակի աշխատանք, ինչպես նաև անհամեմատ լավ հաղորդակցություն, քան ավելի խոշոր ընկերությունները։ 

Հանքարդյունաբերության ոլորտում մեր խորհրդատվական ծառայությունները ներառում են՝ երկրաբանական քարտեզագրում և մոդելավորում, հիդրոլոգիա, ռեսուրսների և պաշարների գնահատում, բացահանքի և ստորգետնյա հանքերի նախագծում, հանքավայրերի պլանավորում և օպտիմալացում, ֆինանսական վերլուծություն և սահմանափակումների (խնդիրների) մոդելավորում, մետալուրգիական նախագծում և տեխնոլոգիական գործընթացի շղթայի (բլոկ սխեմայի) կազմում, պրոցեսների աուդիտ, հանքաքարի կույտային լուծազատման և պոչամբարների նախագծում, հանքի թափոնների տեղադրման նախագծում, գեոքիմիական ռիսկերի նվազեցում, գեոտեխնիկա, թթվային դրենաժի աուդիտ և մեղմում, հանքի փակման նախագծում, դաշտային հետազոտություններ, ջրերի կառավարում, ստորգետնյա ջրերի մոդելավորում և նախագծի շրջանակներում ջրային բալանսի կազմում, նախագծի նախնական պատշաճ ուսումնասիրություն և հողերի կառավարում։

 «Ջի-Ար-Ի» ընկերության համար մեծ պատիվ էր 2013 թվականին Դենվերում արժանանալ «Ամենաարագ Աճող Բիզնես» մրցանակին: «Ջի-Ար-Ի» ընկերության փորձագետները ներկայացրել են իրենց աշխատությունները Պերումին-ում, թթվագոյացման միջազգային խորհրդին, հանքավայրերի ջրերի միջազգային ասոցիացիային, ԱԼՏԱ պղնձի համաժողովին, հանքավայրերի կայունության և բնապահպանական կառավարման համաժողովին, միջազգային բիոհիդրոմետալուրգիական սիմպոզիումում և այլ տեղեր:

About

Նախագծեր

«Ջի-Ար-Ի» ընկերությունը վերջին հինգ տարիների ընթացքում ներգրավված է եղել մի շարք նախագծերում՝ սկսած տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունից, որտեղ «Ջի-Ար-Ի» ընկերությունը իրականացրել է երկրաբանական, ռեսուրսների, պաշարների նախագծերի օպտիմալացման, մետալուրգիական դիտարկման աշխատանքներ ինչպես նաև գեոմետալուրգիա, տեղանքի հիդրոլոգիա, պոչամբարներ, դատարկ ապարների կույտերի նախագծում, հանքի փակման աշխատանքներ և ՇՄԱԳ-ի ներկայացում օրական 22,500 տոննա բազմամետաղային նախագծի համար Հարավային Ամերիկայում, թթվագոյացնող ապարների կինետիկ հետազոտություն, մեղմման միջոցառումների մոդելավորում և պիլոտային փորձարկումներ՝ օրական 20,000 տոննա պղինձ-պորֆիրային շահագործվող հանքավայրի համար արևելյան Եվրոպայում:


 

«Ջի-Ար-Ի» ընկերության աշխատակիցները մեծ աշխատանքային փորձառություն ունեն  տարբեր երկներում, ներառյալ՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա, Վենսուելա, Պերու, Բոլիվիա, Բրազիլիա, Չիլի, Գանա, Արգենտինա, Կոստա Ռիկա, Կոլումբիա, Հոնդուրաս, Պուերտո Ռիկո, Իռլանդիա, Հունաստան, Հայաստան, Թուրքիա, Տաջիկստան, Ղազախստան Պապուա Նոր Գվինեա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Գանա, Մալի, Բուրկինա Ֆասո, Նամիբիա, Հարավային Աֆրիկա, Զիմբաբվե, Բոտսվանա, Տանզանիա, Հնդկաստան, Ռուսաստան և Չինաստան

Ծառայությունները

  • Երկրաբանություն

  • Պաշարների գնահատում

  • Նախագծի գնահատում և օպտիմալացում

  • Հանքարդյունաբերության ճարտարագիտություն

  • Հանքաքարի վերամշակում 

  • Լեռնահանքային թափոնների կառավարում

  • Ընդհանուր շինարարություն և գեոտեխնիկա

  • Հիդրոլոգիա, ջրային համակարգեր պաշարներ

  • Շինարարական աջակցության ծառայություններ

  • Բնապահպանական կառավարման և Սոցիալական պատասխանատվության ծառայություններ

Contact
bottom of page